ՇՊՀ–ն հրավիրում է «Ուսումնառությունը Գերմանիայում» տեղեկատվական հանդիպմանը
Սեպտեմբերի 11-ին, ժամը 15:00-ին, DAAD Վրաստանի թիմը կայցելի Շիրակի պետական համալսարան՝ Գերմանիայում ուսանելու վերաբերյալ տեղեկատվական հանդիպում անցկացնելու համար:
Ձեզ սպասվում է.
• Գերմանիայի բարձրագույն կրթության համակարգի մասին համառոտ ակնարկի ներկայացում,
• Դիտարկումներ՝ հայ ուսանողների համար գերմանական համալսարաններ ընդունվելու վերաբերյալ,
• Ծանոթացում DAAD-ի կրթաթոշակային ծրագրերին,
• Գործնական խորհուրդներ հայտադիմում ներկայացնելու գործընթացի վերաբերյալ,
• Վերջում կունենաք բավարար ժամանակ՝ հարց ու պատասխանի համար։
Հանդիպումը կանցկացվի անգլերենով, սակայն հարցերն ու պատասխանները կարող են լինել նաև գերմաներենով:
Միջոցառումը բաց է բոլորի համար, և նախնական գրանցում չի պահանջվում:
