Շիրակի պետական համալսարանը հայտարարում է 2026/2027- ուստարվա բակալավրի կրթական ծրագրերով ՀԵՌԱԿԱ ուսուցման ընդունելություն․

Դիմում-հայտը լրացվում է https://dimord.am/ կայքում սեպտեմբերի 5-ից 25-ը ներառյալ, մինչև 18։00։

Դիմորդը ԳԹԿ անձնական համար ստանալու համար ԳԹԿ 900018003401 հաշվեհամարին (իսկ «Կերպարվեստ», «ՆԶՊ» «Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» մասնագիտությունների դիմորդները` ՇՊՀ 163528999994 հաշվեհամարին) յուրաքանչյուր քննության համար վճարված 1500-ական դրամի անդորրագրով, անձը հաստատող փաստաթղթով և դրա պատճենով պետք է ներկայանա ՇՊՀ-ի ընդունող հանձնաժողով։

Նշված փաստաթղթերը կարող եք ներկայացնել բոլոր աշխատանքային օրերին, ժամը 10։00-ից 16։00-ն (ընդմիջում՝ ժ․ 13։00-14։00)։

Մանրամասներին և մասնագիտությունների ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով․