ՇՊՀ-ում հյուրընկալվել էր Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը

Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը հանդիպել է Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

Աշխարհահռչակ մարզուհու կյանքի մասին պատմող ֆիլմի դիտումից հետո ողջույնի  խոսքով հանդես եկավ ՇՊՀ-ի Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ՊԿ  Ա. Վալեսյանը:

ՇՊՀ-ի պրոֆեսոր  Ա. Մաթևոսյանն իր հուշերից պատառիկներ ներկայացրեց Նազիկ Ավդալյանի անցած ճանապարհի մասին՝ ավելացնելով, որ ՇՊՀ-ն այն բացառիկ բուհերից մեկն է, որի բազմաթիվ սաներ նվաճել են Աշխարհի, Եվրոպայի և Օլիմպիական խաղերի Ոսկե մեդալներ կամ զբաղեցրել պատվավոր հորիզոնականներ:

Նազիկ Ավդալյանն էլ իր խոսքում շնորհակալություն հայտնեց հարազատ բուհին ջերմ ընդունելության և սիրելի կրթօջախ այցելելու ևս մեկ առիթ ստեղծելու համար: Նա խոսեց իր ուսումնառության տարիների և ստացած գիտելիքների մասին, ուսանողներին կոչ անելով լավ սովորել և աննահանջ գնալ իրենց նպատակներին հասնելու ճանապարհով:

Ուսանողներն ակտիվորեն հարցեր ուղղեցին անվանի մարզուհուն՝ ցանկանալով ծանոթանալ նրա փորձին և ստանալ արժեքավոր խորհուրդներ:

Հանդիպումը կազմակերպվել էր ՇՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ:

« of 5 »