«Ազգային ինքնության համահայկական ընկալումներն արդի ժամանակաշրջանում» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում

Ազգային ինքնության պահպանման և ամրապնդման հիմնահարցը  ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումների պայմաններում ձեռք է բերել առանձնահատուկ կարևորություն՝ դառնալով ոչ միայն գիտական, այլ նաև պետական ու հասարակական առաջնահերթություն:

Բանախոս՝ Պատմության  և իրավագիտության  ամբիոնի վարիչ, պատմ. գիտ.   թեկ., դոցենտ Արշավիր Գասպարյանը ներկայացրեց ազգային ինքնության ձևավորման պատմական նախադրյալները՝ ներառելով հեթանոսական, քրիստոնեական, մշակութային և քաղաքական փուլերը, որոնք միասին ձևավորել են հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցությունը և արժեքային համակարգը։

Առանձնահատուկ անդրադարձ կատարվեց համահայկական ընկալումներին, որտեղ ազգային ինքնությունը դիտարկվում է որպես լեզվի, մշակույթի և պետականության փոխկապակցված համակարգ։

Գիտական սեմինարին մասնակցում էին  Գյումրու Ակադեմիական վարժարանի և  Արթիկի թիվ 3-րդ ավագ դպրոցի  տարբեր հոսքերի աշակերտները, որոնք ակտիվ մասնակցություն ունեցան թեմայի  քննարկումներին։

« of 2 »