2026թ. մայիս-հունիս ամիսների մասնագիտական որակավորման քննությունների ժամանակացույց
2026 թ. հունիս ամսին Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում հետբուհական կրթական ծրագրով սովորողների համար (հայցորդ, ասպիրանտ) անցկացվելու են մասնագիտական որակավորման քննություններ հետևյալ մասնագիտություններով.
| Մասնագիտություն | Ընդհանուր մասնագիտական լրացուցիչ
քննության օր, ժամ1 |
Մասնագիտական որակավորման քննության
օր, ժամ |
| Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա (Ա.02.04) | 10 հունիսի 2026թ.
ժամը 14:00 |
12 հունիսի 2026թ.
ժամը 14:00 |
| Կենսաքիմիա (Գ.00.04) | 9 հունիսի 2026թ.
ժամը 14:00 |
18 հունիսի 2026թ.
ժամը 14:00 |
| Համաշխարհային պատմություն (Է.00.02) | 17 հունիսի 2026թ.
ժամը 14:00 |
24 հունիսի 2026թ.
ժամը 14:00 |
| Հայոց լեզու (Ժ.02.01) | 16 հունիսի 2026թ.
ժամը 14:00 |
25 հունիսի 2026թ.
ժամը 14:00 |
| Մանկավարժության տեսություն և պատմություն (ԺԳ.00.01) | 11 հունիսի 2026թ.
ժամը 14:00 |
23 հունիսի 2026թ.
ժամը 14:00 |
Քննությանը մասնակցելու համար դիմումներն ընդունվում են ՇՊՀ-ի Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնում մինչև 2026թ. մայիսի 20-ը՝ աշխատանքային օրերին, ժամը 1000 -1700:
Այլ բուհերի հետբուհական կրթական ծրագրերով ուսումնառողների մասնակցության համար անհրաժեշտ է ՇՊՀ-ի հաշվեհամարին (ՀՀ 11802024816700) փոխանցել 30.000 ՀՀ դրամ՝ նշելով փոխանցման նպատակը, կտրոնը կցել դիմումին և հետբուհական կրթական ծրագրում ուսումնառությունը հաստատող տեղեկանքի հետ նեկայացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն:
Եթե հայցորդի/ասպիրանտի բարձրագույն կրթությունը չի համապատասխանում գիտության այն բնագավառին, որով հաստատվել է ատենախոսության թեման, հայցորդը /ասպիրանտը պետք է հանձնի լրացուցիչ քննություն ընդհանուր մասնագիտությունից:
