ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԷՐԱԶՄՈՒՍ+ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ
Էրազմուս+ Հայաստանի ազգային գրասենյակը, համագործակցելով Էրազմուս Մունդուս ասոցիացիայի հետ, կազմակերպում է տեղեկատվական հանդիպում՝ նվիրված Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերին (EMJM)։
Հանդիպման նպատակն է ուսանողներին ներկայացնել Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերի հնարավորությունները, ներառյալ՝
- Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերի հիմնական պայմաններն ու առանձնահատկությունները,
- հայտադիմումների ներկայացման գործընթացը,
- ֆինանսավորման և ամբողջական կրթաթոշակների հնարավորությունները,
- ծրագրերի շրջանակում տրամադրվող ակադեմիական, հետազոտական և արտալսարանային փորձառությունները,
- մրցունակ մոտիվացիոն նամակ կազմելու գործնական խորհուրդներ,
- հարց ու պատասխան՝ մասնակիցներին հետաքրքրող հարցերի շուրջ։
Հանդիպումը տեղի կունենա առցանց՝ Google Meet հարթակում, մայիսի 2-ին, ժամը՝ 17։00-ին:
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ գրանցման ձևը՝ https://forms.gle/LSaKadL4ZNVtp99f8
Գրանցման վերջնաժամկետը՝ մինչև ապրիլի 29-ը ներառյալ։
