ՇՊՀ-ն ու ԲիՕն բիզնես ակադեմիան համագործակցության հուշագիր կնքեցին

Այսօր Շիրակի պետական համալսարանը, ի դեմս ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի, և ԲիՕն բիզնես ակադեմիան, ի դեմս տնօրեն Տիգրան Մինասյանի, կնքեցին համագործակցության հուշագիր՝ հիմք ընդունելով կադրային կարողությունների լիարժեք օգտագործման և առաջավոր փորձի փոխանակման անհրաժեշտությունը։

Հուշագրով ամրագրվում է կողմերի միջև կրթական և գիտահետազոտական ոլորտներում գործընկերային հարաբերությունների հաստատումը։ Նախատեսվում է առանձին դասընթացների, ձեռնարկների համատեղ մշակում, ուսանողների պրակտիկաների փոխադարձ կազմակերպում և ղեկավարում, սովորողների և դասախոսների մասնագիտական վերապատրաստումների, վարպետության դասերի, կլոր սեղանների, բանավեճերի կազմակերպում։

Հուշագրով նախատեսված գործակցության սկիզբն էլ դրվեց համալսարանի նիստերի դահլիճում՝ բիզնես ակադեմիայի տնօրենի անցկացրած սեմինարով։

Տիգրան Մինասյանը աշխատանք գտնելու բանաձևեր առաջարկեց ուսանողներին, խոսեց աշխատանք գտնելու բարդությունների, հարցազրույցին ճիշտ ներկայանալու մասին, որպես գործատու՝ օգտակար խորհուրդներ տվեց ուսանողներին և պատասխանեց նրանց հարցերին։