Կայացել է ՇՊՀ-ի գիտական խորհրդի 2021-2022 ուստարվա անդրանիկ նիստը

Սեպտեմբերի 29-ին Շիրակի պետական համալսարանում կայացավ Գիտական խորհրդի 2021-2022 ուստարվա անդրանիկ նիստը, որին մասնակցում էին 39 անդամներից 33-ը։

Օրակարգի առաջին հարցը ՇՊՀ-ի մանկավարժության ֆակուլտետի մանկավարժության ամբիոնի ասիստենտ, մանկ․ գիտ․ թեկնածու Լուսինե Միքայելյանին դոցենտի գիտական կոչում շնորհելու մասին էր։

Անցկացված փակ գաղտնի քվեարկության արդյունքների հիման վրա որոշվեց Լուսինե Միքայելյանին շնորհել դոցենտի գիտական կոչում «Մանկավարժության տեսություն և պատմություն» մասնագիտությամբ ու միջնորդել ՀՀ ԲՈԿ՝ հաստատելու այդ որոշումը:

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր ՇՊՀ-ի աշխարհագրության, կենսաբանության և քիմիայի ամբիոնի դոցենտ, աշխ. գիտ. թեկն. Լևոն Մարտիրոսյանի, նույն ամբիոնի ասիստենտ, երկր. գիտ. թեկն. Ռուդոլֆ Սարգսյանի, պատմության և փիլիսոփայության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկն. Վարդիթեր Աբրահամյանի համահեղինակությամբ ներկայացված «Շիրակի զբոսաշրջային ռեսուրսները» գիտական մենագրության տպագրության երաշխավորմանը։

ՇՊՀ-ի Գիտական խորհրդի անդամների քվերակությամբ մենագրությունը երաշխավորվեց տպագրության։

Նիստին հաստատվեցին նաև 2021-2022 ուսումնական տարվա սեպտեմբեր-հունիս ամիսների համար նախատեսված ՇՊՀ գիտական խորհրդի աշխատանքային պլանը, գիտական խորհրդի կանոնակարգում փոփոխությունները, ֆակուլտետի և ամբիոնի օրինակելի կանոնադրությունների փոփոխությունները։