Կնքված հուշագրի շրջանակներում շարունակվում են աշխատանքները «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի հետ

Էրազմուս+ «Բիոարտադրանքների գիտության և տեխնոլոգիաների հայաստանյան գերազանցության ցանց»-ABioNet ծրագրի շրջանակում ՇՊՀ-ում մեկնարկել է «Կենսատեխնոլոգիա» մագիստրոսական կրթական ծրագիրը։ Բուհը հուշագիր է կնքել մարզի «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի հետ։ Կայանում կատարվող գիտահետազոտական աշխատանքներին ծանոթանալու նպատակով 24․09․2020թ. ուսանողների և դասախոսների հետ կազմակերպվեց այց սելեկցիոն կայան։ Տեղի ունեցավ արդյունավետ աշխատանքային հանդիպում տնօրինության հետ, ներկայացվեցին իրականացվող հետազոտությունների ուղղությունները։ Ուսանողները ծանոթացան լաբորատորիաների գործունեությանը։ Նման հանդիպումները շատ կարևոր են ուսանողների մագիստրոսական հետազոտական աշխատանքների թեմատիկ կողմնորոշման համար, ուստի դրանք շարունակական բնույթ կունենան։