Հանուն հայրենիքի իր պարտքը կատարելիս զոհվել է ՇՊՀ-ի ուսանող Էլֆիկ Ավետիսյանը

Խորը վշտով հայտնում ենք, որ արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող պատերազմական գործողությունների ընթացքում զոհվել է ժամկետային զինծառայող, Շիրակի պետական համալսարանի «Իրավագիտություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Էլֆիկ Մկրտիչի Ավետիսյանը։
20-ամյա Էլֆիկ Ավետիսյանը Շիրակի մարզի Հայկավան համայքից էր։ Պաշտպանության բանակ էր զորակոչվել համալսարանում 1-ին կուրսի 1-ին կիսամյակի ավարտին։
Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, աշխատակիցները և ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Էլֆիկ Ավետիսյանի ընտանիքին, հարազատներին, զինակիցներին ու ընկերներին։
Հավերժ փառք հայրենիքի համար կյանքը զոհաբերած մեր քաջորդիներին։