ՇՊՀ-ի Նոր Ուսանողական խորհուրդը առաջարկում է արցախցի ուսանողներին իր և բուհի աջակցությունը

 
Արցախա-ադրբեջանական սահմանում պատերազմական իրավիճակով պայմանավորված Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված միջին մասնագիտական (քոլեջ) և բարձրագույն մասնագիտական հաստատությունների ուսանողներին․
 
✅ՇՊՀ Նոր Ուսանողական խորհուրդը պատրաստակամություն է հայտնում համալսարանի հետ համագործակցությամբ աջակցել Արցախից Հայաստան տեղափոխված ուսանողներին՝ ապահովելով նրանց կրթության շարունակականությունը և կրթական ծրագրերով կրեդիտների կուտակումը։
 
✅Հայտնում ենք, որ միաժամանակ ուսանողները կապահովվեն կացարանով, կիրականացվի մասնագիտական կարիքների գնահատում և անհրաժեշտ սոցիալ-հոգեբանական և առանձին դեպքերում նաև նյութական օգնության տրամադրում։
 
Հայտադիմում՝ https://bit.ly/2SolQib