Առաջին հոգեբանական օգնության դասընթաց ՇՊՀ-ում

Շիրակի պետական համալսարանում «Հոգեբանություն» մասնագիտության բակալավրի 4-րդ, մագիստրատուրայի 1-ին, 2-րդ կուրսերի ուսանողների համար «Ինչպե՞ս օգնել աղետի մեջ գտնվող երեխաներին։ Առաջին հոգեբանական օգնություն» թեմայով դասընթաց կանցկացնի ՇՊՀ հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի դասախոս Արմինե Գմյուր-Կարապետյանը։

Դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն․

Առաջին օր- Հոկտեմբերի 10, ժամը 11։00

1․ Ի՞նչ է տրավման և ի՞նչ ազդեցություն ունի այն մարդու կենսագործունեության և բնականոն զարգացման վրա։ Որո՞նք են հետտրավմատիկ սթրեսային խանգարման (PTSD) ախտանշանները /1 ժամ/։

2․ Ի՞նչպես կազմակերպել առաջին հոգեբանական աջակցությունը:

(Field Operations Guide 2nd Edition, National Child Traumatic Stress Network and National Center for PTSD) /4 ժամ/

Երկրորդ օր- Հոկտեմբերի 11, ժամը 11։00

1․ Ի՞նչ է կատարվում նախադպրոցական տարիքի երեխաների, կրտսեր դպրոցականների և դեռահասների հետ, երբ նրանք հայտնվում են տրավմատիկ իրավիճակներում, և ի՞նչպես արձագանքել յուրաքանչյուր տարիքային փուլում / 3 ժամ/։

Դասընթացի նյութերը մշակվել և հետևողականորեն թարմացվում են ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամի (UNICEF), Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (WHO) և այլ առաջատար եվրոպական ու ամերիկյան հոգեկան առողջության, ինչպես նաև երեխայի պաշտպանության գործակալությունների ու գիտահետազոտական ծրագրերի միջոցով։