Էրազմուս օրեր․ հանդիպում-քննարկում ՇՊՀ-ում

Հոկտեմբերի 13-ին Շիրակի պետական համալսարանում #ԷրազմուսՕրեր-ի շրջանակներում կազմակերպվել էր հանդիպում-քննարկում՝ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների մասնակցությամբ։

ՇՊՀ-ի Արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի տնօրեն Հովիկ Մելքոնյանը ողջունեց միջոցառման մասնակիցներին՝ ամփոփ ներկայացնելով  այս պահին ընթացող Էրազմուս+ ծրագրում ՇՊՀ-ի մասնակցությունն ու գնահատելով  այդ ծրագրերին մասնակիցների ակտիվ ու արդյունավետ աշխատանքը։

ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը կարևորեց ոչ միայն Էրազմուս+ ակադեմիական շարժունության և փոխանակման ծրագրերին համալսարանի դասախոսների և ուսանողների մասնակցությունը, այլև հաշվետվողականության ապահովումը, ինչի արդյունքում էլ հնարավոր է ձեռք բերած փորձը փոխանցել գործընկերներին, նրանց ևս հորդորել մասնակցելու Էրազմուս+ ծրագրին։

Հանդիպմանը 2021-22 ուստարում Էրազմուս+ ակադեմիական շարժունության ծրագրի շրջանակներում շարժունության ու վերապատրաստման մասնակցած ՇՊՀ-ի ուսանողներն ու դասախոսները հաշվետվություն ներկայացրեցին՝ խոսելով ծրագրին դիմելու ընթացքի, ունեցած դժվարությունների, ձեռք բերած հմտությունների, նոր կապերի, մասնագիտական առաջխաղացման, տվյալ երկրի մշակութային առանձնահատկությունների մասին, պատասխանեցին ներկաներին հետաքրքրող հարցերին, ծավալվեց արդյունավետ քննարկում։

Նախորդ ուստարում ՇՊՀ-ի դոցենտ Հեղինե Իսահակյանը, դասախոս Լուսինե Տոնոյանը և ուսանող Ջուլիետա Պետրոսյանը վերապատրաստման և ակադեմիական շարժունության ծրագրերի են մասնակցել Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանում, համալսարանի ուսանող Ռաիսա Սողոմոնյանն էլ ուսումնառությունը շարունակել է Ռումինիայի Յասիի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարանում։ Այս պահին էլ ՇՊՀ-ի 3 ուսանող ուսումնառությունը շարունակում է եվրոպական գործընկեր համալսարաններում։

Հանդիպմանը ամփոփ ներկայացվեցին նաև Շիրակի պետական համալսարանի մասնակցությամբ այս պահին ընթացող Էրազմուս+ կարողությունների զարգացման WBL4JOB և SMARTI ծրագրերի շրջանակներում իրականացված և առաջիկայում նախատեսված աշխատանքները։

Agenda

Goal Setting- Raisa Soghomonyan 

Mobility activity in Valladolid-Lusine Tonoyan

ERASMUS PLUS EXCHANGE PROGRAM-Julieta Petrosyan

SUSh-WBL4JOB_presentation

Presentation Smarti

Valladolid report- Heghine Isahakyan