Հեռակա ուսուցման 1-ին կիսամյակի ներբուհական զեղչի հայտարարություն

Հարգելի ուսանողնե՛ր,

Տեղեկացնում ենք, որ 2022-2023 ուստարում ըստ «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու» կարգի (հաստատված 2006թ.  հուլիսի 27-ի N1183-Ն որոշում) և ՇՊՀ-ի «Ուսանողական նպաստների, պետական և ներբուհական կրթաթոշակների հատկացման» կանոնակարգի ուսման վարձի ներբուհական զեղչի արտոնությունից օգտվող բակալավրի կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ սովորող ուսանողները   մինչև  նոյեմբերի 15-ը  ներառյալ ֆակուլտետի դեկանատ կարող են ներկայացնել դիմումը և համապատասխան փաստաթղթերը:

ՇՊՀի 2022-2023 ուստարում ուսանողի սոցիալական վիճակի և բարձր առաջադիմության արդյունքների հաշվառմամբ, համալսարանի միջոցների հաշվին ուսման վարձի մասնակի փոխհատուցում /զեղչ/ ստացող սոցիալական խմբերի ցանկին կարող եք ծանոթանալ Հավելված 1-ում, իսկ մասնակի փոխհատուցում տրամադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ներկայացված է Հավելված 2-ում: