ԳԻՏԱԿԱՆ ՄՏՔԻ ՀԵՏԱԳԾՈՎ. ՇՊՀ-ՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՄԻՏՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ
2026թ. ապրիլի 9-17-ը Շիրակի պետական համալսարանում Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի համակարգմամբ պրոֆեսորադասախոսական կազմի շրջանում կայացավ գիտական աշխատանքների պատրաստմանը և հետազոտական հմտությունների զարգացմանը միտված վերապատրաստում:
Վերապատրաստումն իրականացվել է Մաթեմատիկա, ֆիզիկա և ՏՏ ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Վարդան Մանուկյանի կողմից: Վերապատրաստմանը մասնակցեցին պրոֆեսորադասախոսական կազմի շուրջ 30 ներկայացուցիչներ:
Վերապատրաստման ծրագրին համապատասխան Վ. Մանուկյանը մասնակիցներին վերապատրաստման 1-ին փուլում ներկայացրեց գիտական հետազոտության փուլերը, 2-րդ փուլում՝ գիտահետազոտական աշխատանքների դասակարգումը և առանձնահատկությունները, 3-րդ փուլում անդրադարձավ գիտահետազոտական աշխատանք կատարելիս հղումներ տալու կանոններին և առանձնահատկություններին, ակադեմիական ազնվության և գրագողության հարցերին:
Վերապատրաստումն անցավ բուռն քննարկումներով, կարծիքների փոխանակմամբ, բարձրացված խնդիրների համար լուծումների առաջադրմամբ:
