ՇՊՀ-ի ուսանողուհի Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Վրաստանի Բաթում քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության կանանց 58 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Շիրակի պետական համալսարանի «ֆիզիկական դաստիարակության և սպորտային մարզումներ» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
Եվրոպայի առաջնության կանանց 58 կգ քաշային կարգի պոկում վարժությունում Ա․ Գրիգորյանը երկու հաջող մոտեցմամբ բարձրացրեց 88 կգ ու 91 կգ:  Իսկ հրում վարժության ժամանակ Գրիգորյանը բարձրացրեց 115 կգ ու 119 կգ:
Երկամարտի արդյունքում` Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ  Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
Սրտանց շնորհավորում ենք մեր մարզուհուն և մաղթում նորանոր հաղթանակներ: