Աշխատանքի պատրաստունակության և կյանքի հմտությունների ուսուցում (ԱՊԿՀ) դասընթացին հաշմանդամություն ունեցող երիտասարդների հայտագրում

«Հայկական Կարիտաս»-ն իրականացնում է «Առաջին ներառական փուռ և սրճարան Գյումրիում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության, Ավստրիայի զարգացման համագործակցության և Կարիտաս Ավստրիայի կողմից։ Ծրագիրը խրախուսում է հաշմանդամություն ունեցող անձանց (ՀՈՒԱ) ներառումը աշխատաշուկա՝ հենվելով նրանց կարողությունների զարգացման վրա, ինչի արդյունքում կունենանք որակյալ աշխատուժ։

Ծրագիրը գործնական ուսուցում է տրամադրում Շիրակի մարզում  բնակվող հաշմանդամություն ունեցող  երիտասարդներին, ովքեր ցանկություն ունեն ձեռք բերելու անհրաժեշտ գիտելիքներ, որն էլ կօգնի աշխատաշուկայում աշխատանք գտնել.
Նախատեսվում է ՀՈՒԱ-ի տվյալների հավաքագրում, հետագայում  մասնագիտական կողմնորոշման միջոցով  վերապատրաստումներին ներգրավում ՝ աշխատաշուկայում մրցունակ դառնալու համար:

Մանրամասները հետևյալ հղմամբ՝ https://www.surveymonkey.com/r/TWM58NB