Աշխատանքի հայտարարություն

Հարգելի շրջանավարտնե՛ր,

Աշխատանք. առաջարկները կարող են Ձեզ հետաքրքրել.

Վորլդ Վիժն Հայաստանի Գյումրու տարածքային գրասենյակը հայտարարում է մրցույթ թափուր հաստիքի համար: Մանրամասները՝ հղմամբ.

https://careers.wvi.org/jobs/armenia/sponsorship/gyumri-ap-sponsorship-coordinator/10954#

«Գյումրի Քոմերշլ Սենթր» ՍՊԸ-ում պահանջվում է խոհանոցի և սպասարկման սրահների պատասխանատու:
Աշխատանքի նկարագիր — Աշխատողը պարտավորվում է կառավարել-վերահսկել մարդկային ռեսուրսները՝ խոհարարներ, մատուցողներ, բարմեններ, հավաքարարներ, կազմակերպել հաճախորդների սպասարկումը, հետևել խոհանոցի և սպասարկման սրահների անխափան աշխատանքին, առաջնորդվել աշխատանքային պայմանագրով սահմանված և գործադիր տնօրենի կողմից տրված այլ հանձնարարություններով:
Պահանջվող որակավորումներ:
Սեռը՝ իգական,
Տարիքը՝ 20-45 տարեկան,
Կրթությունը՝ բարձրագույն կրթություն կամ միջին մասնագիտական կրթություն (վերջինս միայն տվյալ ոլորտում),
Աշխատանքային փորձ՝ առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում,
Լեզուների իմացություն՝ հայերենի, անգլերենի և ռուսերենի իմացությունը պարտադիր է, այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն:
Պահանջվող հմտություններ:
— Ներկայանալի տեսք,
— Հաղորդակցման ունակություն և բարդ իրավիճակներում մարդկանց հետ շփվելու կարողություն,
— Ուղղորդման ունակություն և կազմակերպչական հմտություններ,
— Պատասխանատվության զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք,
— Արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն, մտքի և վարքի ճկունություն:

Դիմելու ընթացակարգը:
Ցանկացողները իրենց ինքնակենսագրականները կարող են ուղարկել info@gcc.am էլ. հասցեին կամ ներկայացնել ք. Գյումրի, Գարեգին Նժդեհ 1/5 հասցեով:
Բարձր աշխատավարձը երաշխավորվում է: 💸
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 08.10.2018թ.:
Մանրամասների համար զանգահարել՝ (0312)33399:

Տես նաև  հետևյալ հղմամբ՝ https://www.facebook.com/GyumriCommercialCenter/posts/1981931751828470