«Ամառային դպրոց ՇՊՀ-ում» ծրագրի երկրորդ փուլը շարունակվում է

Շիրակի պետական համալսարանի կողմից կազմակերպված «Ամառային դպրոց ՇՊՀ-ում» ծրագրի երկրորդ փուլի երկրորդ օրը մարզի տարբեր համայնքներից ժամանած աշակերտներն սկսեցին մի փոքր անսովոր պայմաններում: Համալսարանի Ռազմական ամբիոնն էր իր հյուրընկալ դռները բացել նրանց առաջ:

Աշակերտներից հիմնականում աղջիկները հաճելիորեն զարմացած էին՝ տեսնելով զինվորական կրթություն ստացող նույն սեռի ներկայացուցիչներին:

Օրվա բանախոսը նույնպես ամբիոնի ուսանողուհի էր, ով ներկայացրեց իր ստացած գիտելիքները ռազմական ոլորտից:

Ռազմական ամբիոնի դասախոս, փոխգնդապետ Գագիկ Հովհաննիսյանն էլ ներկայացրեց ամբիոնի ստեղծման և անցած ճանապարհը, խոսեց զինվորականի մասնագիտության կարևորության և առաքելության մասին:

Այնուհետ նրա ուղեկցությամբ աշակերտները եղան զինանոցում, ծանոթացան որոշ զինատեսակների և դրանց կիրառության առանձնահատկություններին:

Պատանիներն այցելեցին նաև ՇՊՀ-ի քոլեջ, ուր նրանց դիմավորեց և բարի գալուստ մաղթեց Դաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն  Աստղիկ Բաղդասարյանը: Նա ներկայացրեց քոլեջի առօրյան ու մասնագիտությունները՝ հորդորելով աշակերտներին իրենց հետագա ուսումնառությունը շարունակել քոլեջում:

Էլ ինչ ամառային դպրոց, առանց ակտիվ  հանգստի: Աշակերտների օրվա վերջին կանգառը Մարմաշեն վանական համալիրն էր, որտեղ ՇՊՀ-ի Աշխարհագրության և սերվիսի ամբիոնի դասախոս Քաջիկ Հարությունյանը  նրանց ներկայացրեց վանքային համալիրի պատմությունը:

« of 6 »