ՇՊՀ-ի ռեկտորի թափուր պաշտոնի բաց մրցույթ

Առաջնորդվելով «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» (այսուհետ՝ ՇՊՀ) հիմնադրամի կանոնադրությամբ եւ նույն հիմնադրամի ռեկտորի ընտրության կանոնակարգով` ՇՊՀ հոգաբարձուների խորհուրդը (այսուհետ՝ ՀԽ) հայտարարում է «Մ.Նալբանդյանի անվան Շիրակի պետական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի (այսուհետ՝ ռեկտոր) պաշտոնի համար մրցույթ:

Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը պարտավոր է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
ա) ինքնաառաջադրման դեպքում՝ դիմում, իսկ ՇՊՀ-ի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից առաջադրվելու դեպքում՝ ստորաբաժանման համապատասխան որոշումը և հավակնորդի գրավոր համաձայնությունը,
բ) մեկ լուսանկար՝ 3 x 4 սմ/սմ չափսի,
գ) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,
դ) ինքնակենսագրական, որը պետք է պարունակի հավակնորդի ուսման, աշխատանքային, գիտակրթական գործունեության փորձի նկարագիրը եւ կազմված լինի այս կանոնակարգի հավելված հանդիսացող ձեւաչափով:
ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը, գիտական աստիճանը հավաստող վկայականի պատճենը,
զ) հավակնորդի գործունեության ծրագիրը (ՇՊՀ զարգացման հայեցակարգ)՝ փակ և կնքված փաթեթով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո: զ) հավակնորդի գործունեության ծրագիրը, այն է՝ «ՇՊՀ զարգացման հայեցակարգը»՝ փակ և կնքված փաթեթով, որը բացվում է հայտերի ընդունման վերջնաժամկետից հետո: ՇՊՀ զարգացման հայեցակարգը պետք է կազմված լինի ՀՀ կառավարության 2015 թ. հունվարի 22-ի նիստի թիվ 2 արձանագրային որոշմամբ սահմանված՝  «Հայեցակարգերի, ռազմավարությունների, ծրագրերի կազմման մեթոդական ուղեցույցի» համապատասխան:

Փաթեթը պետք է պարունակի նաեւ ծրագրի էլեկտրոնային տարբերակը էլեկտրոնային կրիչի վրա:

ՇՊՀ-ի ռեկտորի թափուր պաշտոնի բաց մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը (յուրաքանչյուր էջի հետնամասում ստորագրված) հանձնվում է ՇՊՀ ՀԽ քարտուղարին` առձեռն կամ ուղարկվում է փոստով: Փոստային առաքման միջոցով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում հանձնված, եթե ստացվել են մինչև փաստաթղթերի ընդունման համար սահմանված վերջնաժամկետը: Փոստային առաքման դեպքում ՀԽ քարտուղարը դրանց ստացման մասին գրավոր ծանուցում է հավակնորդին: Փաստաթղթերի առձեռն հանձնման դեպքում ՀԽ քարտուղարը հավակնորդին տրամադրում է փաստաթղթերի հանձնումը հավաստող տեղեկանք:

Հավակնորդի փաստաթղթերի ընդունման կամ ստացման վայրը Շիրակի պետական համալսարանն է, հասցե՝ Հայաստան-3126, Գյումրի, Պ.Սեւակի փ., 4:

Փաստաթղթերն ընդունում է ՇՊՀ ՀԽ հանձնախումբը: Հավակնորդի փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2019 թվականի ապրիլի 26-ը: Փաստաթղթերը կարելի է հանձնել հանձնախմբին ապրիլի 17-ից մինչեւ ապրիլի 26-ը ներառյալ՝ ցանկացած աշխատանքային օր, ժամը 16:00-ից 18:00-ը:

Մրցույթը անցկացվելու է Շիրակի պետական համալսարանում 2019 թ. մայիսի 11-ին, ժամը 11:00-ին: Հասցե՝ Հայաստան-3126, Գյումրի, Պ.Սեւակի փ., 4:

ՇՊՀ-ի ռեկտորի թափուր պաշտոնի թեկնածուները կարող են առաջադրվել համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից կամ ինքնառաջադրմամբ:

ՇՊՀ-ի ռեկտորի թափուր պաշտոնի համար կարող է առաջադրվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով ունի գիտական աստիճան, բուհում առնվազն 3 տարվա դասավանդման փորձ եւ վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա հանրային կառավարման կամ բարձրագույն կրթության համակարգում առնվազն 5 տարվա վարչական աշխատանքի ստաժ:

ՇՊՀ ռեկտորի հավակնորդը ներգրավվում է թեկնածուների ցանկում ՇՊՀ խորհրդի որոշմամբ՝ պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելու եւ վերոհիշյալ չափանիշներին համապատասխանելու դեպքում: Մրցույթից 10 աշխատանքային օր առաջ ՇՊՀ պաշտոնական համացանցային կայքում (www.shsu.am) հրապարակվելու են թեկնածուի ներկայացրած ինքնակենսագրականը (բացառությամբ անձնական տվյալների մի մասի) եւ ՇՊՀ զարգացման հայեցակարգը: Թեկնածուն մրցույթի ժամանակ իրավունք ունի մինչեւ 30 րոպե տեւողությամբ ելույթ ունենալու եւ պատասխանելու ինչպես հոգաբարձուների խորհրդի անդամների, այնպես էլ նիստում ներկա ՇՊՀ աշխատակիցների եւ ուսանողների հարցերին:

Հոգաբարձուների խորհուրդը ՇՊՀ ռեկտորին ընտրում է փակ-գաղտնի քվեարկությամբ: Ռեկտորի պաշտոնում ընտրված է համարվում այն թեկնածուն, ով հավաքել է խորհրդի ցուցակային կազմի հիսուն տոկոսից ավելի ձայն: Ռեկտորն ընտրվում է պաշտոնավարման հինգ տարվա ժամկետով:

Ռեկտորի պաշտոնի հավակնորդները իրավունք ունեն մինչեւ հայտերը ներկայացնելը այցելելու ՇՊՀ եւ դրա ստորաբաժանումներ (ավագ դպրոց, քոլեջ, Ռազմական ամբիոն), ծանոթանալու աշխատակիցներին, լսելու նրանց, ծանոթանալու ՇՊՀ տնտեսությանը եւ կառուցվածքային ստորաբաժանումներին: Այցերի համար հարկավոր է դիմել ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանին աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-ից 16:00-ը: Հավակնորդները կարող են ստանալ եւ ծանոթանալ համալսարանին առնչվող, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի մոտ տնօրինվող եւ օրենքով սահմանված գաղտնիք չհանդիսացող փաստաթղթերին համացանցից կամ առձեռն ստանալով պատճենները (www.shsu.am):

ՇՊՀ ռեկտորի աշխատավարձը սահմանված է 700.000 դրամ՝ եկամտահարկը եւ պարտադիր վճարները ներառյալ: Այն վճարվելու է համալսարանի բյուջեից:

Ուշադրություն. ՇՊՀ ռեկտորի պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնելը չի երաշխավորում այդ աշխատանքը:

Այս հայտարարության հետ կապված տեխնիկական հարցերով կարող եք դիմել ՇՊՀ Հոգաբարձուների խորհրդի քարտուղար Կարեն Ավագյանին 093188194 հեռախոսահամարով:

ՇՊՀ ռեկտորի ընտրության կանոնակարգ