Գիտական ընթերցումներ ՇՊՀ-ում

Շիրակի պետական համալսարանում այսօր կայացավ «Գյումրին երեկ, այսօր, վաղը» խորագրով գիտական ընթերցումներ՝ 1988 թվականի երկրաշարժի 30-ամյա տարելիցին ընդառաջ:

Մասնագիտական զեկույցների թեմաները.
✔ Սպիտակի 1988թ-ի երկրաշարժը լուսանկարներով, փաստերով և մեկնաբանություններով /Կարեն Մխիթարյան- «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն/
✔️ Ժամանակի գիծը ճգնաժամերի պահերին /Կարինե Սահակյան- ՇՊՀ հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի վարիչ, հոգեբ. գիտ. թեկ, դոցենտ/
✔️ Հոգետրավման և դրա հետևանքները /Արմինե Գմյուր-Կարապետյան- ՇՊՀ դասախոս, «Արևամանուկ» հիմնադրամի տնօրեն/
✔️ Սոցիալական աջակցության առանձնահատկությունները զարգացման հաղորդակցման տեսությունների համատեքստում /Հովիկ Մելքոնյան- ՇՊՀ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի տնօրեն, բան. գիտ. թեկ., դոցենտ/