«Անձի և մենեջմենթի զարգացման» թրեյնինգի հայտարարություն
Հարգելի ուսանողնե՛ր,
Շիրակի պետական համալսարանը «Նոր մտքով՝ նոր սերունդ» գիտամշակութային ՀԿ-ի հետ համատեղ հրավիրում է Ձեզ մասնակցելու «Անձի և մենեջմենթի զարգացման» 3-օրյա թրեյնինգին:
Թրեյնինգի արդյունքում.
- մասնակիցներն ավելի գրագետ, հավասարակշռված և պրոֆեսիոնալ մոտեցում կցուցաբերեն իրենց խնդիրներին, նպատակների և ծրագրերի իրականացմանը:
3-օրյա թրեյնինգը կուսումնասիրի հետևյալ թեմաները.
- Անհատական և մասնագիտական զարգացում
- Էմոցիաների կառավարում
- «Օրկեստրա» կառավարման մոդել
Ծրագրի ավարտին կտրվի մասնակցության վկայական /certificate/:
Թրեյնինգներին մասնակցությունն անվճար է:
Դասընթացներին մասնակցելու համար մինչև դեկտեմբերի 10-ը գրանցվել հետևյալ հղմամբ https://goo.gl/forms/VGjNsA2o2loE5q0k1 կամ դիմել ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժին:
Թրեյնինգներն անցկացվելու են ՇՊՀ-ում: