«Վիզուալ մարդաբանություն – 2022, պատմական քաղաք. անցյալի արդիականացումն ապագայի հեռանկարում» խորագրով IV միջազգային գիտաժողով

Նովգորոդի Յարոսլավ Իմաստունի անվան պետական համալսարանը 2022թ․-ի սեպտեմբերի 22-ից 23-ը կազմակերպում է «Վիզուալ մարդաբանություն–2022, պատմական քաղաք. անցյալի արդիականացումն ապագայի հեռանկարում» խորագրով IV միջազգային գիտաժողով, որին կարող են մասնակցել բանահյուսներ, էթնոերաժշտագետներ, մշակութաբաններ, ազգագրագետներ, մարդաբաններ և մշակույթի աշխատողներ։

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ ռուսերեն, անգլերեն։

Գիտաժողովի ձևաչափ՝ առկա և հեռավար։

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝

  • մշակութային ինքնություն,
  • համալսարանական ավանդույթ և պատմական քաղաք,
  • հնությունը և միջնադարը ժամանակակից քաղաքում,
  • ժամանակակից քաղաքային պրակտիկան պատմամշակութային համատեքստում,
  • ռուսերենն արտերկրում` մշակույթների երկխոսության մեջ. քաղաքներ և անուններ,
  • քաղաքային համայնքները պատմական միջավայրում։

Գիտաժողովի հայտերն անհրաժեշտ է ուղարկել մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ e.speshilova@yandex.ru։

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/shsu.science@gmail.com ):