Հանրապետական ուսանողական գիտաժողով ՇՊՀ-ում

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 2022Թ

ՀՀ, ԳՅՈՒՄՐԻ, ՇԻՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

2022թ.-ի սեպտեմբերի 30-ին Շիրակի պետական համալսարանում կայանալու է հանրապետական ուսանողական գիտաժողով:

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝

  • ֆիզիկամաթեմատիկական գիտություններ և տեղեկատվական տեխնոլոգիաներ
  • բնագիտություն և աշխարհագրություն
  • հայոց լեզու և գրականություն
  • օտար լեզուներ և գրականություն
  • պատմություն, իրավագիտություն, քաղաքագիտություն
  • տնտեսագիտություն
  • մանկավարժություն, հոգեբանություն և սոցիալական աշխատանք
  • մշակույթ և սպորտ
  • ռազմագիտություն:

Գիտաժողովին կարող են մասնակացել բակալավրի, մագիստրատուրայի և հետազոտողի կրթական ծրագրերում սովորող ուսանողներ:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը և անգլերենը:

Գիտաժողովին առկա կամ հեռակա մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022թ.-ի սեպտեմբերի 16-ը լրացնել մասնակցության հայտը, ինչպես նաև sss@shsu.am  էլեկտրոնային հասցեին ուղարկել զեկուցումներին համապատասխան հոդվածները՝ ըստ ներկայացվող պահանջների։

Ներկայացված հոդվածները ենթարկվելու են գրախոսման և տպագրվելու են առանձին նյութերի ժողովածուում: Մասնակցությունը հնարավոր է առկա և հեռավար:

Մանրամասների համար զանգահարել՝ 094-49-37-93 հեռախոսահամարով։