ՇՊՀ-ում ամփոփվեցին ուսուցիչների վերապատրաստման դասընթացները

Շիրակի պետական համալսարանում այսօր ամփոփվեցին ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացները։

ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը և վերապատրաստումների պատասխանատու Մեսրոպ Ղալաչյանը հանդիպումներ ունեցան ուսուցիչների խմբերի հետ, ամփոփեցին աշխատանքային ընթացքը, լսեցին կարծիքներ և առաջարկություններ։

ՇՊՀ-ի ռեկտորը կարևորեց իրականացրած դասընթացների անհրաժեշտությունը և հույս հայտնեց, որ մի քանի օրից մեկնարկող ուստարին ուսուցիչները կսկսեն՝ աշխատանքում կիրառելով ստացած նոր գիտելիքներն ու հմտությունները։

Ուսուցիչներն էլ իրենց հերթին, շնորհակալություն հայտնեցին դասընթացների իրականացման համար, որոշ առաջարկություններ ներկայացրեցին՝ կապված դասընթացների անցկացման ժամկետների ու մասնագիտական առարկաներին առավել շատ դասաժամեր հատկացնելու հետ։