«Գիտությունը սկսվում է նախնադարում» խորագրով միջազգային գիտաժողով

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համատեղ 2021թ.-ի սեպտեմբերի 24-25-ին հրավիրում են Երևանում մասնակցելու ականավոր հնագետ Հարություն Արտաշեսի Մարտիրոս­յանի 100-ամյա հոբելյանին նվիրված «Գիտությունը սկսվում է նախնադարում» խորագրով միջազ­գային գիտաժողովի աշխատանքներին (մասնակցության ձևը՝ առկա կամ հեռակա):

Զեկուցումներ կլսվեն հետևյալ ուղղություններով՝

  1. հնագիտություն,
  2. ազգաբանություն(ազգագրություն, արվեստ, ճարտարապետություն),
  3. պատմություն(պատմագիտություն, ժողովրդագրություն, վիմագրություն):

Կազմկոմիտեի կողմից երաշխավորված մասնակիցների զեկուցումները նյութերի առան­ձին ժողովածուով կհարատարակվեն գիտաժողովի նախօրեին:

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու համար խնդրում ենք մինչև 30.05.2021թ.-ը ՇՀՀ կենտրոնի էլ. հասցեին (hkentron@mail.ru) ուղարկել անձնական տվյալներով մաս­նակ­ցության հայտ /տես՝ www.shirakcenter.sci.am կայքէջի «Հայտի ձևեր» բաժնում/ և զե­կուցման տեքստը՝ մինչև 8 էջ:

Կազմկոմիտեի կողմից ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև հունիսի 30-ը: Գի­տաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը և անգլերենը:

Կազմկոմիտեն հոգում է հյուրերի սննդի, հանգստի և գիշերակացի ծախսերը:

Մասնակցության դեպքում խնդրում ենք ՇՊՀ-ի աշխատակիցներին տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/ ):

ՀԱՅՏ ԵՌԱԼԵԶՈՒ

Գիտաժողովի հայտարարություն