«Կրթության մասին գիտությունների ոլորտում հետազոտությունների հեռանկարները» խորագրով գիտագործնական գիտաժողով

Ռուսաստանի կրթության ակադեմիան 2021 թ.-ի դեկտեմբերի 6-ից 7-ը կազմակերպում է «Կրթության մասին գիտությունների ոլորտում հետազոտությունների հեռանկարները» խորագրով գիտագործնական գիտաժողով խառը ձևաչափով՝ հեռավար մասնակցության հնարավորությամբ։ Գիտաժողովի նպատակն է զարգացնել միջառարկայական, միջտարածաշրջանային և միջազգային համագործակցությունը կրթական գիտությունների ոլորտում՝ առաջադեմ գիտական ​​նվաճումների արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև կրթական համակարգերի զարգացման գործում դրանց խթանման գործնական լուծումների մասին տեղեկատվության փոխանակման միջոցով:

Գիտաժողովի ուղղություններն են՝

  • կրթության փիլիսոփայությունը և ժամանակակից դասավանդման պրակտիկա,
  • ժամանակակից դպրոցի մանկավարժական փորձը,
  • հանրակրթության հիմնախնդիրների գիտական ​​հետազոտությունների զարգացման հեռանկարները հասարակության թվայնացման համատեքստում,
  • հոգեբանությունը կրթական գիտությունների համակարգում,
  • կրթություն և մշակույթ. հիմնախնդիրները և հետազոտության հեռանկարները,
  • ռուսաց լեզուն Ռուսաստանի Դաշնությունում և արտերկրում հումանիտար կրթության համակարգում,
  • բարձրագույն և միջին մասնագիտական ​​կրթությունների զարգացումը:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թ.-ի դեկտեմբերի 1-ը գրանցվել հետևյալ հղումով՝ https://registration.rusacademedu.ru/tasks/6bb31c5a8b1a6c2c3c929544971702b281694fff:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/ , shsu.science@gmail.com):

Программа Конференции