ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի ուղերձը Ուսանողների միջազգային օրվա առթիվ

Սիրելի՛ ուսանողներ, ընդունեք ջերմ շնորհավորանքներս նոյեմբերի 17-ի՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ։

Ուսանողների օրվա պատմական հիմքում 1939-ին Պրահայի ուսանողների գերեվարությունն էր ֆաշիստական ուժերի կողմից, ինչը ոտքի հանեց եվրոպական երկրների ուսանողներին պայքարելու ֆաշիզմի դեմ։

Նոյեմբերի 17-ն, ըստ էության, ևս մեկ անգամ շեշտում է ուսանողության երիտասարդական ներուժն առավել արդյունավետ օգտագործելու կարևորությունը:

Սիրելի՛ ուսանողներ, դու՛ք եք մեր ներկան ու ապագան, մեր հազարամյա պատմական երկրի ու 30-ամյա պետականության հենասյունն ու երաշխավորը։ Թո՛ղ որ հետայսու ձեզ բաժին ընկնեն միայն կրթության ու գիտության առաջավոր փորձի մարտահրավերները։ Թո՛ղ որ խաղաղ երկնքի տակ ձեր ստեղծարար ներուժը նոր նշաձող սահմանի մշակույթի, սպորտի ու հասարակական շատ այլ ոլորտներում։

Հայրական հոգատարությամբ ու ջերմությամբ ևս մեկ անգամ շնորհավորում եմ Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ՝ մաղթելով, որ ձեր կյանքի օրագիրը հետահայաց թերթելիս միայն լուսավոր էջերը պատմեն ուսանողական կյանքի երջանիկ ակնթարթների մասին։