«Էթնոմանկավարժությունն արդի մշակույթի համատեքստում» խորագրով գիտագործնական գիտաժողով

Ռուսաստանի Դաշնության կրթության նախարարությունը, Շադրինի պետական մանկավարժական համալսարանը 2021թ.-ի հոկտեմբերի 9-ին կազմակերպում է  «Էթնոմանկավարժությունն արդի մշակույթի համատեքստում» խորագրով գիտագործնական գիտաժողով: Գիտաժողովին կարող են մասնակցել գիտնականներ, համալսարանի դասախոսներ, դոկտորանտներ, ասպիրանտներ, բակալավրներ, կրթական մարմինների մասնագետներ, գիտական ​աշխատանքներ իրականացնող կրթական հաստատությունների ղեկավարներ և ուսուցիչներ: Նշենք, որ գիտաժողովի նյութերն էլեկտրոնային տարբերակով կհրապարակվեն «Informregister» գիտատեխնիկական կենտրոնում, որը ներառված է РИНЦ տվյալների բազայում: Գիտաժողովի նյութերի էլեկտրոնային տարբերակը կտեղադրվի նաև  ՇՊՄՀ (Շադրինի պետական մանկավարժական համալսարան) էլեկտրոնային գրադարանում:

Գիտաժողովի աշխատանքային լեզուններն են՝ ռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովի հիմնական ուղղություններ են՝

  • աշխարհի ժողովուրդների ավանդական մանկավարժության մշակույթի ձևավորումը և զարգացումը,
  • էթնոմանկավարժությունը Ռուսաստանի սոցիալ-մշակութային տարածքում,
  • կրթական տարածքում էթնոմանկավարժության զարգացման ժամանակակից միտումները,
  • ժողովրդագրական խաղերի մանկավարժությունը մատաղ սերնդի դաստիարակության մեջ,
  • ազգային տոնի կրթական ներուժը. կրթական պրակտիկա և հեռանկարներ,
  • լրացուցիչ կրթական հաստատություններում էթնոմանկավարժության զարգացման ներուժի իրացումը,
  • նախադպրոցական կրթության էթնոմանկավարժական կողմնորոշումը. պատմություն և արդիականություն,
  • ապագա ուսուցիչների էթնոմշակութային իրավասության ձևավորումը,
  • ավանդական ընտանեկան մշակույթ. պատմություն և զարգացման ժամանակակից միտումները,
  • էթնոմանկավարժությունը որպես Ռուսաստանի ժողովուրդների ազգային լեզուների պահպանման գործոն,
  • էթնոմանկավարժության հնարավորությունները երեխաների գեղարվեստական ​​և գեղագիտական ​​զարգացման գործում:

Մասնակցության դեպքում անհրաժեշտ է մինչև 2021 թ.-ի հոկտեմբերի 9-ը մասնակցության հայտը և հոդվածն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ doshfak@mail.ru :

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/ , shsu.science@gmail.com ):

Информационное письмо