ԷՐԱԶՄՈՒՍ+ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՅԱՍԻԻ ԱԼԵՔՍԱՆԴՐՈՒ ԻՈԱՆ ԿՈՒԶԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Ռումինիայի Յասիի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարանը հայտարարում է Էրազմուս+ ակադեմիական շարժունության՝ 2021-2022 ուստարվա երկրորդ կիսամյակի համար նախատեսված մրցույթ՝ 1 թափուր տեղի համար, հետևյալ մասնագիտությունների գծով՝

  • Կրթություն
  • Պատմություն և հնագիտություն
  • Լեզուներ
  • Սոցիալական և վարքային գիտություններ
  • Լրագրություն և հաշվետվություն
  • Բիզնես և վարչարարություն
  • Մաթեմատիկա և վիճակագրություն
  • Ճանապարհորդություն, զբոսաշրջություն և ժամանց

Ծրագրին կարող են մասնակցել ՇՊՀ բակալավրիատի, մագիստրատուրայի և հետազոտողի կրթական ծրագրի ուսանողները:

Ակադեմիական շարժունությունն իրականացվում է մեկ կիսամյակով:

Ծրագիրը հոգում է բոլոր ֆինանսական ծախսերը:

Ծրագրին մասնակցելու համար դիմել մինչև սույն թվականի սեպտեմբերի 27-ը, ժամը` 18:00-ն:

Պահանջվող փաստաթղթերն են.

  • Անձնագիր/ նույնականացման քարտ,
  • Ուսանողի դիմում-հայտ,
  • Ուսումնառության պայմանագիր,
  • Ակադեմիական տեղեկագիր՝ ուղարկող համալսարանից,
  • Լեզվի իմացության վկայական:

Պահանջվող փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրման, ուսման տևողության և այլ տեղեկությունների համար կարող եք անցնել հետևյալ հղումով`

https://www.uaic.ro/en/international/erasmus-programme-with-partner-countries/

Կարևոր է իմանալ՝

Համաձայն Ռումինիայի ազգային գործակալության ու Եվրահանձնաժողովի վերջին առաջարկությունների, մասնակիցներն իրավունք ունեն ստանալու Էրազմուս+ դրամաշնորհ, եթե նրանք ֆիզիկապես մեկնում են ընդունող համալսարան, նույնիսկ եթե դասընթացներն այնտեղ անցկացվում են առցանց կամ լսարանային պարապմունքների համադրման խառը ձևաչափով:

Դիմում-հայտերը լրացնելու համար կարող եք դիմել էլեկտրոնային տարբերակով՝ shsuinternational@shsu.am և  shsu.shsu@mail.ru էլեկտրոնային հասցեներին, ինչպես նաև այցելել ՇՊՀ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոն` Բ2-12 սենյակ, աշխատանքային բոլոր օրերին, ժամը 09:00-18:00:

Հարցերի դեպքում զանգահարել 077069126, 093853706 հեռախոսահամարներով: