Գիտական հետազոտությունների հայ-իտալական համատեղ թեմաների աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ – ԻՀ ԱՀԽ — 2023» մրցույթ

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն և Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտությունների խորհուրդը հայտարարում են Գիտական հետազոտությունների հայ-իտալական համատեղ թեմաների աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ – ԻՀ ԱՀԽ — 2023» ՄՐՑՈՒՅԹ՝ համաձայն 2022թ.-ի ապրիլին ստորագրված «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» համագործակցության ծրագրի դրույթների:

Մրցույթի մասնակցության հայտը լրացնում և Գիտության կոմիտե է ներկայացնում գիտական խմբի հայաստանյան կողմի ղեկավարը՝ կոմիտեի հայտերի և հաշվետվությունների առցանց համակարգի միջոցով (grants.scs.am)՝ մինչև 2022  թ.-ի հունիսի  30-ը ներառյալ (հայտի ուղարկման հնարավորությունն արգելափակվում է Երևանի ժամանակով ժամը 18:00-ին):

Պահանջվող փաստաթղթերը կոմիտե են ներկայացվում առձեռն՝ աշխատանքային օրերին, ժամը 10:00-13:00 և 14:00-17:00 (Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ), կամ փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների 22)՝ մինչև 2022 թ.-ի հուլիսի 8-ը ներառյալ:

Մրցույթին մասնակցության համար իտալական կողմին ներկայացվող պահանջներին կարելի է ծանոթանալ https://www.cnr.it/en/bilateral-agreements/call-document/30002/mesra-armenia-bando-2022.pdf  հղմամբ:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/shsu.science@gmail.com ):