«Ռուսական ծրագրային լուծումները կրթության ոլորտում» ֆորում

Մանկավարժական համալսարանների Եվրասիական ասոցիացիան Մեդիակրթության մասնագետների ասոցիացիայի հետ համատեղ 2022թ.-ի հունիսի 8‑10-ը կազմակերպում է  «Ռուսական ծրագրային լուծումները կրթության ոլորտում» ֆորում, որտեղ կրթական ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն կունենան ծանոթանալու ռուսական թվային լուծումներին բարձրագույն, միջնակարգ և լրացուցիչ կրթության համար։

Մասնակցության ձևը՝ առցանց, գրանցումից հետո միացում հղման միջոցով։

Ֆորումին կարող են մասնակցել՝

  • Ռուսաստանի կրթության ոլորտի ներկայացուցիչները (բուհեր, դպրոցներ, քոլեջներ, լրացուցիչ և մասնագիտական ​​կրթություն, կրթության ոլորտի այլ կազմակերպություններ),
  • կրթական կազմակերպությունների ղեկավարներ, մենեջերներ և մասնագետներ, ովքեր պատասխանատու են իրենց կազմակերպություններում ՏՏ ենթակառուցվածքի և տեղեկատվության ապահովման հարցերի համար,
  • ղեկավարներ և աշխատողներ, ովքեր ներգրավված են հեռավար կրթության կազմակերպման մեջ,
  • ղեկավարներ և աշխատողներ, ովքեր պատասխանատու են կազմակերպության վարչական գործունեության համար,
  • ուսուցիչներ, մանկավարժներ, երիտասարդական ստուդիաների և կենտրոնների ղեկավարներ։

Ֆորումի ընթացքում  կիրականացվի՝

  • պլենար նիստ, որի ընթացքում կքննարկի կրթության մեջ ռուսական ծրագրային ապահովման և ավտոմատացման համակարգերի ինտեգրման հարցերը,
  • կրթության ոլորտի ռուսական ծրագրային լուծումների շնորհանդես,
  • վերապատրաստման դասընթացներ համապատասխան ոլորտում։

Գրացման վերջնաժամկետ՝ մինչև 30 մայիսի 2022թ․։

Ֆորումին կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ https://mediasc.ru/marafon  կամ ֆորումի մասնակիցների էջում, որտեղ կարող եք տեսնել հակիրճ տեղեկատվություն նաև վերապատրաստման ծրագրի մասին՝ https://mediasc.ru/uchastnik/registratciya: Հարցերի դեպքում կարող եք գրել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ uch.marafon@mediasc.ru ։

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի մասնակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/) և ՇՊՀ-ի ՈՒԳԸ՝ (sss@shsu.am):

Информационное письмо о Форуме 8-10 июня 2022