«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի քոլեջը (նախկին մանկավարժական քոլեջ) հայտարարում է 2018-2019 ուստարվա ընդունելություն հետևյալ մասնագիտություններով (վճարովի և անվճար):
Հիմնական ընդհանուր կրթության հիմքով
- Սոցիալական աշխատանք (ուսման տևողությունը 3 տարի)
- Գործավարություն՝ օտար լեզվի խորացված իմացությամբ (ուսման տևողությունը 4 տարի)
- Արխիվավարություն՝ օտար լեզվի խորացված իմացությամբ (ուսման տևողությունը 4 տարի)
- Նախադպրոցական կրթություն (ուսման տևողությունը 3 տարի)
- Շուկայաբանություն (ուսման տևողությունը 3 տարի)
- Զբոսաշրջություն (ուսման տևողությունը 3 տարի)
Լրիվ միջնակարգ կրթությամբ
- Գրադարանային գործ (ուսման տևողությունը 2 տարի վճարովի)
Քոլեջում գործում են վարձավճարի զեղչման ճկուն համակարգ:
Բարձր առաջադիմությամբ ավարտած շրջանավարտները իրենց ուսումը կարող են շարունակել բուհերի համապատասխան մասնագիտությամբ II կուրսերում:
Դիմումները ընդունվում են մինչև օգոստոսի 25 ներառյալ:
Մանրամասների համար դիմել ՇՊՀ քոլեջ աշխատանքային օրերին ժամը 9.00-16.00:
Հասցե՝ Շիրակացի 5 (Կաթի գործարանի դիմաց)
Հեռ.՝ 3-48-48, 093-22-35-46