«Հիմնարար գիտություններն ի շահ կայուն զարգացման» խորագրով միջազգային ուսանողական օլիմպիադա

 

Ռուսաստանի Դ.Ի. Մենդելեևի անվան  քիմիական տեխնոլոգիական համալսարանը 2022 թ․-ի հոկտեմբերի 3-ից 20-ը կազմակերպում է «Հիմնարար գիտություններն ի շահ կայուն զարգացման» խորագրով միջազգային ուսանողական օլիմպիադա, որին  կարող են մասնակցել ԱՊՀ երկրների բուհերի ուսանողները։ Օլիմպիադային մասնակցությունը թույլ կտա զարգացնել ԱՊՀ երկրների ուսանողների միջև կապերը, կնախաձեռնի միջազգային թիմային աշխատանք: Օլիմպիադան հնարավորություն է տալիս հանդիպել առաջատար գիտնականների հետ և ստեղծել սեփական նախագիծը, ձեռք բերել նոր գիտելիքներ կայուն զարգացման ոլորտում։ Օլիմպիադայի հաղթողները կստանան միջազգային ճանաչում, ինչպես նաև արժեքավոր մրցանակներ գործընկերների կողմից:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2022 թ․-ի հոկեմբերի 20-ը գրանցվել https://olympsng.muctr.ru/ հղումով։

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի մասնակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/) և ՇՊՀ-ի ՈՒԳԸ՝ (sss@shsu.am):