Գիտելիքի օրը ՇՊՀ-ում

 

2023-2024 ուստարվա մեկնարկը տրվեց ՇՊՀ-ի բակում տոնական տրամադրությամբ, ուրախ և վառ մթնոլորտում, ջութակի և սաքսոֆոնի հնչյունների ներքո։

Սեպտեմբերի 1-ը ոչ միայն Գիտելիքի և դպրության օրն է, այլ տոն է, որն ամեն տարի մեկ հարկի ներքո է հավաքում բոլոր կուրսերի ուսանողներին։

Այս գեղեցիկ օրվա առթիվ ուսանողներին ողջունեց, Շիրակի պետական համալսարանի ողջ հանրույթի անունից շնորհավորեց, արդյունավետ ու հագեցած ուսանողական կյանք և նորանոր ձեռքբերումներ մաղթեց ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը։ Առանձնահատուկ շնորհավորելով առաջինկուրսեցիներին՝ նա խրախուսական նվերներ հանձնեց ամենաբարձր միավորներով ՇՊՀ ընդունված ուսանողներին։

Ներկաներին շնորհավորական ուղերձ հղեց նաև Ուսանողական խորհրդի նախագահ Նյուռա Մուրադյանը։

Տոնական օրվա ավարտին առաջին կուրսեցիները ֆակուլտետների դեկաններից և Ռազմական ամբիոնի պետից ստացան ՇՊՀ-ի ուսանողի կրծքանշանները: