ՇՊՀ-ի քոլեջում ազդարարվեց 2023-2024 ուսումնական տարվա մեկնարկը

Մեծ ջերմությամբ և բարձր տրամադրությամբ ՇՊՀ-ի քոլեջում դիմավորեցին ուսանողներին, և ազդարարվեց 2023-2024 ուսումնական տարվա մեկնարկը։

Սեպտեմբերի 1-ի առթիվ ուսանողներին ջերմորեն ողջունեցին և բարի գալուստ մաղթեցին ՇՊՀ-ի ռեկտոր Ե․ Սերոբյանը, Մինչբուհական կրթության կազմակերպման բաժնի պետ-տնօրեն Ա․ Դավինյանը և դաստիարակչական աշխատանքի գծով բաժնի պետ-տնօրենի տեղակալ Ա․ Բաղդասարյանը։