Գիտելիքի օրը ՇՊՀ-ի հիմնական և ավագ դպրոցներում

2023-2024 ուստարին առանձնահատուկ էր «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի դպրոցի համար, քանի որ այս տարի ավագ դպրոցի սաներից բացի դիմավորում էինք նաև հիմնական դպրոցի աշակերտներին։

Այս ուրախ և հիշարժան օրվա առթիվ աշակերտներին և գործընկերներին ողջունեց, հագեցած և արդյունավետ ուսումնական տարի մաղթեց ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը։

Կրտսեր ընկերներին երաժշտական կատարումներով և պարային համարներով ողջունեցին նաև ավագ դպրոցի աշակերտները։