ՇՊՀ-ում էին «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ներկայացուցիչները

Այսօր Շիրակի պետական համալսարանում էին «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի ներկայացուցիչները՝ հանրային համագործակցության բաժնի ղեկավար Վարդան Ղափլանյանի ղեկավարությամբ։
ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանի և ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտորի ՊԿ Նազելի Ավետիսյանի հետ հանդիպմանը ծրագրի ներկայացուցիչները քննարկեցին համագործակցության հետագա ուղղությունները, նոր ձևաչափով համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարները, ինչպես նաև գործող ծրագրերին ՇՊՀ-ի ուսանողների ներգրավածության ապահովման հարցերը։
Երկուստեք կարևորվեց տարիների արդյունավետ համագործակցությունը Շիրակի պետական համալսարանի և «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի միջև, մասնավորապես՝ «Առաջնորդության զարգացման ծրագրի» շրջանակում և ձեռք բերվեց պայամանավորվածություն՝ նոր գաղափարների իրագործման նպատակով քննարկումներ սկսել։