Էրազմուս+ WBL4JOB ծրագրի շրջանակներում ՇՊՀ-ում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի պատվիրակությունը

Էրազմուս+ WBL4JOB ծրագրի շրջանակներում աշխատանքային այցով Շիրակի պետական համալսարանում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Բերտրան Վենարի և արտաքին կապերի ու որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանի գլխավորությամբ։

ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ հանդիպմանը քննարկվել են միջազգային ծրագրի ընթացքը և առաջիկա անելիքները, ինչպես նաև 2 բուհերի միջև հնարավոր համագործակցության ուղիները։

Համալսարանների ղեկավարները ստորագրել են ծրագրով ՇՊՀ-ի համար հատկացված գույքի ընդունման փաստաթղթերը։

Ավելի ուշ կկայանա նաև ընդլայնված աշխատանքային հանդիպում-քննարկում՝ ծրագրին մասնակից հայաստանյան երկու բուհերի և Գյումրու բանկերի 4 մասնաճյուղերի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Նշենք, որ եռամյա ծրագիրը նպատակ ունի խթանել ձեռնարկությունների ու բուհերի միջև համագործակցությունը, բարձրացնել շրջանավարտների աշխատունակությունը, իսկ վերջնարդյունքում՝ Հայաստանում և Մոլդովայում ներդնել աշխատանքի վրա հիմնված ուսումնառություն: