ՇՊՀ-ն հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին

Այսօր Շիրակի պետական համալսարանի հանրույթը և ուսանողները Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելեցին Շիրակի և Լոռու մարզերի սահմանագծին գտնվող Ջարդի կամ Հերհերի ձոր։

Համալսարանականները ծաղկեպսակ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակն հավերժացնող հուշակոթողին։