ՇՊՀ-ն մասնակցեց համապետական ծառատունկին
«10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում այսօր Շիրակի պետական համալսարանի ռազմական, ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնների և ՇՊՀ-ի քոլեջի ուսանողները՝ դասախոսների ղեկավարությամբ տնկեցին եղևնու, սոճիի և կեչիի տնկիներ Գյումրու անտառտնտեսության Կապսի տեղամասում։