Հարգանքի տուրք՝ երկրաշարժի զոհերի հիշատակին

Սպիտակի աղետալի երկրաշարժից անցել է 32 տարի․․․

1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի տարելիցին Շիրակի պետական համալսարանի դասախոսական կազմն ու ռազմական ամբիոնի ուսանողները հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին՝ ծաղկեպսակ դնելով և ծաղիկներ խոնարհելով զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։