Հանուն հայրենիքի իր պարտքը կատարելիս զոհվել է ՇՊՀ-ի ուսանող Տիգրան Մարտիրոսյանը

Խորը վշտով հայտնում ենք, որ արցախա-ադրբեջանական սահմանին ընթացած պատերազմական գործողությունների ընթացքում զոհվել է Շիրակի պետական համալսարանի «Նախնական զինվորական պատրաստություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Տիգրան Սարգսի Մարտիրոսյանը։
25-ամյա Տիգրան Մարտիրոսյանը Շիրակի մարզի Աշոցք համայնքից էր, ծառայում էր ԱԱԾ սահմանապահ զորքերում։
Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, աշխատակիցները և ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Տիգրան Մարտիրոսյանի ընտանիքին, հարազատներին, զինակիցներին ու ընկերներին։
Հավերժ փառք հայրենիքի համար կյանքը զոհաբերած մեր քաջորդիներին։