Հանուն հայրենիքի իրենց պարտքը կատարելիս զոհվել են ՇՊՀ-ի շրջանավարտներ Լյուդվիգ Գրիգորյանը և Սերյոժա Վարոսյանը

Խորը վշտով հայտնում ենք, որ արցախա-ադրբեջանական սահմանին ընթացած պատերազմական գործողությունների ընթացքում զոհվել են Շիրակի պետական համալսարանի «Ինֆորմատիկա» մասնագիտության շրջանավարտ Լյուդվիգ Գրիգորյանը և «Կերպարվեստ և գծագրություն» մասնագիտության շրջանավարտ Սերյոժա Վարոսյանը։

27-ամյա Լյուդվիգ Գրիգորյանը Շիրակի մարզի Կրասար գյուղից էր։

29- ամյա Սերյոժա Վարոսյանը Շիրակի մարզի Աշոցք համայնքից էր։

Լյուդվիգն ու Սերյոժան ծառայում էին ԱԱԾ սահմանապահ զորքերում։

Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, աշխատակիցները և ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Լյուդվիգ Գրիգորյանի և Սերյոժա Վարոսյանի ընտանիքներին, հարազատներին, զինակիցներին ու ընկերներին։

Հավերժ փառք հայրենիքի համար կյանքը զոհաբերած մեր քաջորդիներին։