Ներբուհական վերապատրաստումները SMARTI ծրագրի շրջանակներում շարունակվում են

Ս.թ. ապրիլի 7-8-ը ՇՊՀ-ում տեղի ունեցավ Էրազմուս+ SMARTI ծրագրի շրջանակներում իրականացվող վերապատրաստումների 2-րդ փուլը:

Դասընթացների մասնակիցներին ողջունեց ՇՊՀ ռեկտոր Ե. Սերոբյանը և նշեց նման վերապատրաստումների կարևորությունն ու ավելի լայն ներգրավվածություն ապահովելու անհրաժեշտությունը:

Դասընթացի թեման էր ՈՒԹՀՎ-ն որպես կազմակերպության և անձի ինքնավերլուծության և ինքնաճանաչման միջոց:

Վերապատրաստումն անցկացրեց ծրագրի ՇՊՀ համակարգող Հովիկ Մելքոնյանը: Դասընթացի ժամանակ Հ. Մելքոնյանը նշեց ՈՒԹՀՎ վերլուծության կարևորությունը յուրաքանչյուր կազմակերպության գործունեության մեջ՝ իր ուժեղ և թույլ կողմերը վեր հանելու նպատակով, ինչպես նաև ներկայացրեց ՈՒԹՀՎ վերլուծություն կատարելու որոշ մեթոդներ:

Դասընթացի ընթացքում մասնակիցներին տրվեցին առաջադրանքներ՝ «Անձնական ՈՒԹՀՎ» և «ՈՒԹՀՎ-ԻԿՄ-ի անգլերենով ՄԿԾ-ի ներդրման» թեմաներով։

Դասընթացի երկրորդ օրը շարունակվեցին գործնական աշխատանքները:

SMARTI ծրագրի անդամ Հասմիկ Մատիկյանը ներկայացրեց ՈՒԹՀՎ վերլուծությունը հետազոտական աշխատանքներում՝ իր հոդվածի օրինակով:

Դասընթացների հաջորդ փուլը նախատեսվում է անցկացնել ապրիլի 13-14-ը:

Օրակարգ