Հայտարարություն

ՇՊՀ-ում իրականացվող SMARTI ծրագրի շրջանակներում ս.թ. ապրիլի 13-14-ին, ժամը 14:00-17:00-ը կանցկացվեն «Կրթական ծրագրի վերջնարդյունքները և ECTS-կրեդիտներ հատկացնելու առանձնահատկությունները» թեմայով վերապատրաստման դասընթացները: Վերապատրաստումը միտված է ՄԿԾ-ների և առանձին դասընթացների/մոդուլների կրթական վերջնարդյունքները սահմանելու, ինչպես նաև ECTS-կրեդիտներ հատկացնելու առանձնահատկությունների քննարկմանը և այդ ուղղությամբ կարողությունների ու հմտությունների զարգացմանը:

Վերապատրաստման փաթեթը մշակվել է ՇՊՀ-ում գործող Էրազմուս+ «Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» -SMARTI ծրագրի շրջանակներում:

Մասնակիցներին կշնոհրվի համապատասխան վկայական: