Կայացավ ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

Շիրակի պետական համալսարանում այսօր տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը։

Նիստն անցկացվեց հիբրիդային եղանակով, մասնակցում էր հոգաբարձուների խորհրդի 16 անդամ։

Ըստ նիստի օրակարգի՝ քննարկվեցին և հաստատվեցին «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի 2022թ. եկամուտների ու ծախսերի նախահաշիվը և «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հաստիքացուցակը։
Նիստին քննարկվեցին նաև այլ հարցեր։