ՇՊՀ-ի ուսանողները արտագնա սեմինարի են մասնակցել Օրբելի եղբայրների տուն-թանգարանում

Շիրակի պետական համալսարանը, միանալով ակադեմիկոս Հովսեփ Օրբելու 135-ամյակին նվիրված միջոցառումներին, նոյեմբերի 23-ին «Պատմություն» մասնագիտության բակալավրի 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողների մասնակցությամբ արտագնա թեմատիկ սեմինար անցկացրեց Ծաղկաձորում գտնվող Օրբելի եղբայրների տուն-թանգարանում։

Տուն-թանգարանի տնօրեն Նարե Ստեփանյանն ուսանողներին ներկայացրեց ուշագրավ դրվագներ հայազգի մեծանուն գիտնականների տոհմի, կյանքի հիշարժան դրվագների և անուրանալի ավանդի մասին։

ՇՊՀ-ի պատմության և իրավագիտության ամբիոնի դոցենտ Լիլիթ Ասոյանն իր զեկուցոմով ներկայացրեց հայերի ավանդը Սանկտ Պետերբուրգում՝ ի դեմս Օրբելի եղբայրների։

ՇՊՀ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Մարտիկյանն էլ իր զեկույցում առանձնացրեց Խորհրդային Միությունում հիդրոհնագիտության՝ որպես գիտության նոր ճյուղի հիմնադրման գործում Օրբելի եղբայրներից ավագի՝ Ռուբեն Օրբելու ավանդը։

Այցի շրջանակներում ուսանողները ճանաչողական էքսկուրսիա կատարեցին նաև Կեչառիսի և Սևանի թերակղզու վանական համալիրներում։