Դասընթացի հայտարարություն

«Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն /ԿՀԶ ՀԿ/ Erasmus + ծրագրի շրջանակներում համագործակցելով գերմանական Kreisau-Initiative e.V. կազմակերպության հետ իրականացնում է «Միջազգային Քրեական Դատարանի Մոդել»/ՄՔԴՄ/ ծրագիրը: ՄՔԴՄ-ը նպատակ ունի խթանել միջմշակութային երկխոսությունն ու փոխըմբռնումը տարբեր ազգային և սոցիալական ծագում ունեցող ուսանողների շրջանում, ակտիվացնել աշխատանքը Մարդու իրավունքների կրթության ոլորտում։

ՄՔԴՄ ծրագրի շրջանակներում 2020թ. մարտի  6-ից 13-ը Լեհաստանի Կրզիզովա քաղաքում նախատեսվում է կազմակերպել 8 օրյա դասընթաց։ Դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան ուսումնասիրելու իրենց դերը՝ որպես դատախազներ, իրավապաշտպաններ, դատավորներ կամ դիտորդական հանձնառություն ունեցող լրատվամիջոցների անդամներ և մասնակցելու մոդելավորման խաղերի և այլն։

Ով կարող է դիմել. Անգլերենի գրավոր և բանավոր լավ իմացություն ունեցող մինչև 20 տարեկան ուսանողներ, ովքեր հետաքրքրված են մարդու իրավունքների պաշտպանության, արտարադատության, միջազգային քրեական իրավունքի հարցերով, բաց են տարբեր ազգերի իրենց հասակակիցների հետ համատեղ սովորելու և շփվելու։

Դասընթացի մասնակիցները կընտրվեն մրցութային կարգով՝ երկու փուլով։ Առաջին փուլի համար հայտ ներկայացրած մասնակիցները պետք է անցնեն անգլերեն լեզվով հարցազրույց։ Ընտրված դիմորդները կստանան հատուկ առաջադրանքներ, որոնք կօգնեն նախնական գիտելիքներ ձեռք բերել դասընթացի հիմնական թեմաների վերաբերյալ։ Մասնակիցների վերջնական ընտրությունը կանցկացվի դիմորդների կողմից կատարված առաջադրանքների արդյունքների հիման վրա։ Դասընթացի հետ կապված բոլոր ծախսերը /ճանապարհածախս, գիշերակաց, սննդի հետ կապված ծախսեր հոգում են կազմակերպիչները/։ Ընտրված մասնակիցները պետք է վճարեն  25Euro մասնակցության գումար։

Գրանցվելու համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն /CV անգլերեն լեզվով/ Արփինե Նիկոլյան arpinenik@gmail.com  էլ. հասցեով: Դիմումների վերջնաժամկետը դեկտեմբերի 19-ն է: