«Ռուսաստանի պատմական աշխարհագրությունը. տարածաշրջանային ինտեգրված ուսումնասիրությունների հայեցակարգային հիմքերը» խորագրով VI միջազգային գիտաժողով

Ռուսաստանի՝ Ա. Գերցենի անվան պետական մանկավարժական  համալսարանը, Պսկովի պետական համալսարանը և Լենինգրադի Ա. Պուշկինի անվան պետական համալսարանը  Պսկով քաղաքում  2020թ-ի մայիսի 22-24-ը  կազմակերպում են  «Ռուսաստանի պատմական աշխարհագրությունը.տարածաշրջանային ինտեգրված ուսումնասիրությունների հայեցակարգային հիմքերը»  խորագրով  VI միջազգային գիտաժողովը :

Գիտաժողովի նպատակներն են՝

  • աշխարհագրագետների, պատմաբանների, ազգագրագետների, հնագետների ջանքերի համախմբում, որոնց գործունեությունը կապված  է լանդշաֆտների փոփոխությունների ոսումնասիրության հետ,
  • Տարածքների և ռեսուրսների ռացիոնալ օգտագործման և տարածքների կայուն զարգացման հիմնախնդիրների քննարկում,
  • Պատմական և աշխարհագրական գիտելիքների փոխանակում, մասսայականացում:

Գիտաժողովի աշխատանքային  լեզու՝  ռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովի  մասնակցության հայտը անհրաժեշտ է ուղարկել մինչև 2019թ-ի դեկտեմբերի 15-ը, իսկ զեկույցը՝ 2020թ-ի հունվարի 20-ը հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ histgeo6@mail.ru:

Մանրամասներ

Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ Անի Սահակյանին: